Monday, September 19, 2011

Լուսինե Բադալյան

Ընդհանրապես իմ արած հարցազրույցներից չեմ տեղադրում բլոգումս: Նախընտրում եմ այն լինի դատարկ, քան լցված լինի այն ամենով, որ անգամ իմ սրտով չի: Առանձնապես ուշադրություն չեմ դարձնում, թե ինչ է կատարվում մեր ռադիոհեռուստատեսությունում, բայց վերջերս շփեցի մի աղջկա հետ, որին բոլորդ էլ կճանաչեք` Լուսինե Բադալյան: Նա շատերից տարբերվում է իր հեռուստատեսային կերպար լինելով, զարգացվածությամբ, մարկային հատկանիշներով եւ, որ ինձ համար շատ կարեւոր երեւույթով. նա ծավալուն գործունեություն է կազմակերպում մեր երկրում օր օրի աճող կրոնական կազմակերպությունների դեմ: Մի խոսքով կարդացեք.

-Լուսինե, ե՞րբ  եւ ի՞նչպես  ընտրեցիք հաղորդավարուհու մասնագիտությունը:
- Չեմ վախենա ասել, որ հաղորդավարի մասնագիտությունը ընտրել եմ մանկուց, որովհետեւ, երբ բակային ճամբարներ էինք կազմակերպում ես միշտ լինում էի  հաղորդավարը կամ կազմակերպիչը, իսկ լուրջ քայլեր արել եմ պատանեկության տարիներից: Ինձ համար երբեք խորթ չի եղել, քանի որ ես մանկուց մայրիկիս հետ եղել եմ  շրջագայությունների, իսկ ինքն այդ ժամանակ համերգավար էր , եւ այդպես ձուլվեցի մասնագիտությանս: Հետագայում սկսեցի աշխատել ռադիոյում եւ հեռուստատեսությունում.աստիճանաբար այդ երկու ուղղությունները սկսեցին հավասարապես ընթանալ: 13 տարի է արդեն աշխատում եմ այս ասպարեզում:
- Ի՞նչն եք համարում Ձեր հաջողությաունների  գրավականը:
- Իրականում հաջողություն ասելը հարաբերական է, չնայած իմ կյանքում դա իսկապես գոյություն ունի, քանի որ 13 տարի է աշխատում եմ նույն բնագավառում եւ դեռ շարունակում եմ աշխատանքս, երեւի հենց դա է իմ հաջողությունը, իսկ գրավականը կարծում եմ ` անկեղծությունն է: Այս երեւույթին հաճախ չես հանդիպի հեռուստատեսությունում, իսկ ես առանց համեստության կարող եմ ասել, որ չափազանց անկեղծ եմ, թե ` էկրանից, թե `կյանքում, ու մարդիկ դա սիրում եւ գնահատում են: Այդպես դու դառնում ես իրենցը: Այդ պատճառով է, երբ ինչ որ մի տեղ հանդիպում են ինձ մարդիկ չեն ասում հաղորդավարուհի է, կամ Լուսինե Բադալյանն է, այլ ասում են` <<Էս Էն մեր հաղորդավարուհին է>>: Հենց այդ <<Մեր>> արտահայտությունը ես համարում եմ լուջ հաջողություն եւ ձեռքբերում:
-Իսկ Ձեր պարագայում բարձր ինտելեկտր չե՞ք համարի հաջողություն:
- Սա եւս հարաբերական է, կարծում եմ  բոլորը պետք է լինեն այդպիսին: Հաղորդավար համարում եմ միայն նրանց ովքեր ունեն ինտելեկտուալ  այնպիսի պաշար, որ կարողանան իրենց դրեւորել յուրաքանչյու ասպարեզում: Իսկ ով ինտելեկտուալ չէ ես իրականում չեմ էլ համարում հաղորդավար: Միշտ ասում եմ դրանք ձախորդ օրեր են ու ձմռան նման կուգան ու կերթան, որովհետեւ նրանք այսօր կան, վաղը` չկան, հուսով եմ չեն լինի: Շատ դեպքերում մտածում եմ, որ իմ ու մի քանի այլ հաղորդավարների այսքան երկար մնալը այս ասպարեզում ոչ թե մեր հաջողությունն է, այլ` մրցակցության նորմալ դաշտ չունենալն է: Այսինքն այդ մի քանիսն ենք, ու ցավոք այսօր ավելի շատ են հեռուստատեսությունները, քան` հաղորդավարները: Պայքար չկա, իսկ, երբ պայքար չկա դոփում ենք նույն տեղում, ձգտում չկա:Լավ կլիներ, որ առաջանար այդ դաշտը, իսկ ես մեծ հպարտությամբ կկրեի միջակ հաղորդավարի կարգավիճակը:
- Իսկ ի՞նչն է Ձեզ  դարձրել Լուսինե Բադալյան:
-Անկասկած դա ընթերցանությունն է: Ես կարդում եմ մանկուց  մինչեւ այսօր : Երբեմն մտերիմներս զարմանում են, թե երբ եմ  հասցնում կարդալ, քանի որ ունեմ երեք տեղ աշխատանք, երկու երեխա, բազմաթիվ հոգսեր, բայց ես դեռ ժամանակ եմ գտնում կարդալու:
Ինձ համար անընդունելի է, երբ հանրային մարդը հնարավորություն է ունենում ինչ որ բան ասելու եւ չի ունենում այդ ասելիքը: Ընթերցանությունը ասելիք է ծնում:
-Հաղորդավարության, ո՞ր ժանրային խմբում չեք տեսնում Ձեզ:
- Պարբերաբար առաջարկներ են լինում լրատվական ծրագրերում աշխատելու համար: Ինձ դեռ այնքան կայացած չեմ համարում, որպեսզի ընդունեմ այդ առաջարկները: Ինձ չեմ տեսնում նաեւ հումորային ծրագրերում, քանի որ, երբ ես անեկդոտ եմ պատմում ինձնից բացի այլ ծիծաղացողներ չեն լինում: Իմ  աշխատանքը բացառում եմ միայն այս երկու :
- Ի՞նչ դերակատարություն է ունեցել ընտանիքդ քո գործունեության վրա, ի՞նչպես է այն ազդել ընդհանրապես:
-Աշխատանքս ճգնաժամ ապրեց , երբ ծնվեցին երեխաներս: Այդ պահին էլի կարող էր չլինել ճգնաժամ, բայց ես հարկավոր էի նրանց ու պետք է լինեի իրենց կողքին: Դրանից հետո դժվար եղավ վերականգնման փուլը. Մարդիկ շուտ են մոռանում, բայց ստացվեց: Այնուհետեւ  ռեժիմը չեմ խախտել: Իսկ օգնելու իմաստով մեծ է եղել ամուսնուս դերը. Ես շատ բան եմ սովորում իրենից: Բնավորության աճի, հասունացման, ճիշտ խորհուրդների համար շնորհակալ եմ միայն  նրան:
-Երբեւիցե Ձեր մասնագիտությունը կփոխե՞իք:
-Չէի ցանկանա: Ապրում եմ այդ գործով, զբաղմունքս իմ կյանքն է , չէի ցանական փոխելու առիթ ստեղծվեր: չնայաց այլ կրթություն եւս ունեմ:
-Կա՞ն այնպիսի մարդիկ, ում հետ չէիք աշխատի:
-Իհարկե կան նման մարդիկ: Կյանքիս այս փուլում շատ կատեգորիկ եմ դարձել: Ինքս լինելով շատ բարի, մարդամոտ, հանդուրժող կան բաներ, որ չեմ համակերպվի, օրինակ, ոչ ինտելեկտուալ մարդկանց հետ չեմ աշխատի, որովհետեւ , եթե մարդն իր վրա չի աշխատում դա արդեն խոսում է իր ծուլության, բնավորության անկատարության մասին: Եթե մարդն իր կյանքում չի կարդացել, դա խոսում է իր հետաքրքրությունների սահմանափակության մասին, եթե չի լսում բարձրակարգ երաժշտություն, դա խոսում է իր հոգեվիճակի անկումային մակարդակի մասին: Նման  մարդկանց բացառում եմ իմ շրջապատից, առավել եւս գործի մեջ   չեմ համագործակցի երբեք, աշխատանք չեմ առաջարկի: Դա իմ կողմից մեկ քայլ ետ գնալ կլինի:
- Նախկին Լուսինե Բադալյանը եւ այսօրվա Լուսինե Բադալյանը միախառնվել են եւ կարծես այդ անջրպետի մեջ առաջացել է գաղափարական խռովք: Կբացե՞ք փակագծերը:
- Գաղափարական խռովքը այնտեղից է գլուխ բարձրացրել, որ ես սկսել եմ ռոմանտիզմով մոտենալ աշխարհին: Ես ուզում եմ տեսնել ամեն ինչ կատարյալ, ուզում եմ տեսնել առողջ հասարակություն, առողջ ընտանիքներ: Ես կարծում եմ չպետք է լռեմ ու նստեմ, դրանով թույլ տալ տարբեր կրոնական կազմակերպություններին ընդարձակվեն: Եթե, որեւէ մեկը չի հավատում նրանց վտանգավորությանը առաջարկում եմ մեկ անգամ տրորել նրանց ոտքը ու կտեսնեք, թե ինչ հրեշավոր բաններ կկատարվեն ձեզ հետ:Կան մարդիկ, որ ես այսօր չեմ կարողանում այլեւս ճանաչել, որովհետեւ ամեն դեպքում ինչ որ բան կատարվում է նրանց հետ այդ հավաքների ժամանակ, մարդիկ կարծես քայքայվում են եւ հենց այդ պատճառով չեմ ուզում տեսնել մեր պետությունը քայքայված ու խճճված վիճակում, խամաճիկի պես մի բան` մի քանի մեծահարուստների ձեռքին, որ աշխատում են ` ջլատիր, որ նվաճես կարգախոսով: Կարծում եմ, որ հիմնավորված է իմ պայքարը, սա պարապ մարդու արած գործ չէ: Ես դա չեմ անում, որպեսզի  ինչ որ  մեկը գնահատի, առաջինը իմ հանգստության համար եմ անում, որ իմ երեխային հոգեպես անկայուն ուսուցիչ չդասավանդի:
- Այդ խնդրում որեւէ արդյունքի հասել ե՞ք :
- Ցավոք դեռ որեւէ արդյունք չեմ արձանագրել, որն էլ կա` անձնական են` շրջապատողների հետ կապված, որ կարողացել եմ ոմանց դուրս բերել այդ վիճակից: Գոնե պետք է կանխենք, որ ավելի չբարգավաճվեն:
-Որպես ՀՀ քաղաքացի որո՞նք են քո ոգեւորություններն ու հիասթափությունները:
- Ոգեւորվում եւ հիասթափվում եմ նույն օրվա մեջ: Ոգեւորվում  եմ այն ուրախ երգերի համար, որ հիմա կան, ուրախ եմ այսօրվա ակտիվ երիտասարդության առկայության համար, հիասթափված եմ, որ ես կատարում եմ ուրիշի գործը` փորձում եմ պայքարել կրոնական կազմակերպությունների դեմ, որն ամենեւին էլ իմ գործը չէ:
 -Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդությանը:
-Ինքներդ ձեզ հարգեք: Բնավորության, աշխարհայացքի, գիտելիքների հետ կապված գումար հարկավոր չէ: Ամեն ինչ կախված է ձեր աշխատանքից: Ձգտեք հասնել ձեր երազանքներին: Կարդացե՜ք:

Friday, July 29, 2011

6 կանոն, որոնց կատարումը թույլ է տալիս դուր գալ մարդկանց


  1. Անկեղծորեն հետաքրքրվեք ուրիշներով:
  2. Ժպտացեք:
  3. Հիշեք, մարդու անունն իր համար ամենադյութիչ եւ ամենակարեւոր բառն է ցանկացած լեզվով:
  4. Եղեք լավ ունկնդիր: Խրախուսեք ուրիշներին` խոսելու իրենց մասին:
  5. Խոսեք այն մասին, ինչը հետաքրքրում է ձեր զրուցակցին:
  6. Ներշնչեք ձեր զրուցակցին իր նշանակալիության գիտակցությունը եւ արեք այդ անկեղծորեն:

12 կանոն, որոնց կատարումը թույլ է տալիս մարդկանց հակել ձեր տեսակետին


  1. Վեճում հաղթելու միակ միջոցը նրանից խուսափելն է: 
  2. Հարգանքով վերաբերվեք ձեր զրուցակցի կարծիքին:
  3. Եթե իրավացի չեք, ընդունեք արագ եւ վճռականորեն:
  4. Ամենասկզբից հավատարիմ մնացեք բարեկամական տոնին:
  5. Ստիպեք ձեր զրուցակցին անմիջապես պատասխանել <<այո>>: 
  6. Թող ավելի շատ զրուցակիցը խոսի:
  7. Թող ձեր զրուցակիցը կարծի, որ տվյալ միտքը պատկանում է իրեն:
  8. Անկեղծորեն ջանացեք իրերին նայել ձեր զրուցակցի տեսակետից:
  9. Կարեկցանքով վերաբերվեք ուրիշների մտքերին եւ ցանկություններին:
  10. Կոչ արեք ավելի ազնիվ մղումների:
  11. Թատերականացրեք ձեր գաղափարները, մատուցեք տպավորիչ ձեւով:
  12. Մարտահրավեր նետեք , դիպեք զգայուն թելերին:

Thursday, July 14, 2011

Սահյանական շունչ

                                                                   Կգամ...

   Եթե մինչև անգամ 
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ, 
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ, 
Ուր էլ լինեմ, կգամ: 
Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ, 
Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի, 
Վերջին հույսդ քամին առած-տարած լինի, 
Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ 
Մենության մեջ լացող երգիդ վրա: 

Եթե մինչև անգամ 
Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես 
Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ, 
Եթե մինչև անգամ հողս մաղած լինես, 
Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես, 
Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես, 
Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից, 
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ, 
Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից... 
Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք, 
Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա: 

Եթե մինչև անգամ հազար սարի ետև 
Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ, 
Տքնած-տանջված լինեմ, միևնույն է, կգամ, 
Ինչ էլ լինի, կգամ, չկանչես էլ, կգամ, 
Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ 
Անակնկալ դարձիս իրողությամբ— 
Քո տան ու քո հոգու տարողությամբ, 
Երազներիդ, կյանքիդ տևողությամբ: 
Կգամ և կդառնամ գտած բախտի ժպիտ 
Եվ հավատի ժպիտ` տառապանքից մաշված, 
Արտասուքից խաշված դեմքիդ վրա: 

Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի, 
Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի, 
Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի, 
Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ: 
Գետնի տակից կգամ, 
Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ, 
Կգամ ու թափ կտամ 
Հարդագողի փոշին շեմքիդ վրա:



ԵՎ ՉԻՄԱՑԱՆՔ, ԹԵ ԻՆՉՈՒ

Ես չիմացա, թե ինչու,
Դու չիմացար, թե ինչպես
Պատահեցին մեկ-մեկու
Մեր երազներն - առանց մեզ:

Պատահեցին մեկ-մեկու
Ու կանչեցին ինձ ու քեզ,
Ես չիմացա, թե ինչպես,
Դու չիմացար, թե ինչու:

Դու չիմացար, թե ինչպես,
Ես չիմացա, թե ինչու
Բուրմունք փռեց ծաղկի պես
Դաշնությունը մեր հոգու:

Ես էությամբ դարձա դու,
Դու էությամբ դարձար ես,
Ես չիմացա, թե ինչպես,
Դու չիմացար, թե ինչու:

Խառնվեցին երկու “ես”
Ու դարձան մեկ՝ “ես ու դու”,
Դու չիմացար, թե ինչպես,
Ես չիմացա, թե ինչու:

Բայց չներեց բախտը մեզ,
Ես դարձա ես, դու էլ՝ դու,
Դու չիմացար, թե ինչու,
Ես չիմացա, թե ինչպես:

Ու բախվեցինք մեկ-մեկու,
Ու հեռացանք մշտապես,
Եվ չիմացանք, թե ինչու,
Եվ չիմացանք, թե ինչպես: 

ՉԵՍ ԱՍԻ ՈՉ ՄԻ ԲԱՌՈՎ

Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով»…
Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով:

Գնում ես, չես էլ ասում,
Թե մեկ էլ երբ ես գալու,
Եկար էլ, ի՞նչ իմանամ
Ո՞ւմ մոտ ես մեղքդ լալու:

Ներիր ինձ, դու իմ բարև,
Իմ խելոք և իմ համառ,
Հարկադիր այս ծիծաղի
Եվ թաքուն լացի համար:

Գնում ես, էլ ի՞նչ ասեմ,
Սովոր եմ, կդիմանամ
Թող կուրծքս մի քիչ ցավի,
Որ սրտիս տեղն իմանամ:

Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով,
Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով»…

Thursday, June 23, 2011

Ֆոբիաներ ... Վախեր

Մեր կյանքի բացասական հույզերից մեկը վախն Է: Այն իր ազդեցությունն Է թողնում մարդու ներաշխարհի վրա, որից ազատվելը բավականին բարդ գործընթաց Է: Չկա մի մարդ , որ չվախենա ինչ- ինչ երեւույթներից, պարզապես դրա աստիճանները կարող են տարբեր լինել: Ամեն մարդ կարող Է ունենալ վախի իր անհատականացված տեսակները, որոնք կարող են լինել իրական եւ երեւակայական (ի դեպ միայն մարդիկ են, որ վախենում են հենց իրենց մտքերից, մենք կարող ենք մեր երեւակայական աշխարհում ստեղծել հրեշային կերպարներ, պատկերացնել դրանց մեր իսկ սենյակում եւ սարսափել դրանցից):
 Վախի տարատեսակ կարող ենք համարել ավելի մեծ վտանգ ներկայացնող ֆոբիաները, որոնք կպչուն մտքեր են, սեւեռուն գաղափարներ:  Ի տարբերություն վախի դրանք ժամանակի ընթացքում չեն մոռացվում եւ չեն անցում, եւ կարող են անգամ մարդուն ուղեկցել ամբողջ կյանքի ընթացքում: Զարմանալի Է, բայց մարդիկ կարող են ֆոբիա ունենալ ջրից, կրակից, կենդանիներից, մթությունից,բարձրությունից, միայնությունից, սիրուց, խաբվելուց, խաբելուց, երազներից, երազանքներից,   եւ ամենատարբեր եւրեւույթներից: Մարդկային վախերը կարող են իրենց լուրջ ազդեցությունը ունենալ մարդու ճակատագրի վրա, օրինակ, վախը կարող Է ստիպել մարդուն անել կամ չանել որոշակի գործողություններ, քնել կամ անքննությամբ տառապել: Ցավալին այն Է, որ ֆոբիա ունեցող մարդիկ անգամ չեն ցանկանում ազատվել դրանցից, եւ իրենց ֆոբիայում նրանք ավելի պաշտպանված են զգում :

Saturday, June 11, 2011

Որսորդությունը, որպես լիցքաթափվելու լավագույն միջոց

Նենց կկրակեի ձախ ատամին:Դ
 Ավելի հին  պատմություն ունեցող զբաղմունք, քան որսորդությունը գոյություն չունի: Նախամարդուց սկսած մինչեւ այսօր, այն համարվում Է արդիական: Պարզապես փոխվել Է որսորդության Էությունը, եթե,  նախամարդը դրանով զբաղվում Էր գոյությունը պահելու նպատակով, այսօր մարդիկ զբաղվում են, որպես հաճույք: Երկար ժամանակ որսորդությունը համարվել Է թագավորներին հարիր զբաղմունք, դրա մասին են վկայում մեզ հասած նկարները, քանդակները, ասքերը:Որսորդությամբ հիմնականում, որպես կանոն, զբաղվել են տղամարդիկ, որն այսօր, իհարկե այքան Էլ կարեւոր չԷ, քանի որ կանայք այս գործում եվս սկսել են ակտիվություն ցուցաբերել: (Է'հ, կանա՜յք, կանա՜յք)
 Իհարկե , այսպիսի զբաղմունքը մարդիկ չԷին թողնի ինքնահոսի ,այդ իսկ պատճառով  20-րդ դարի 20- ական թվականներին Անգլիայում եւ Ֆրանսիայում հիմնեցին առաջին որսորդական տնտեսությունները: Այս բիզնեսի տեսակը մեզ մոտ եւս աճ Է ապրում: Որսորդական բիզնեսը վերահսկելու համար ընդունվել են համակարգող օրենքներ: Օրինակ, ՀՀ տարածքում արգելվում Է ՝ բնակավայրերից, բնակչության հանգստի գոտիներից , բնակչության հանգստի համար օգտագործվող այլ տարածքներից եւ ավտոմայրուղիներից որսի նպատակով որսորդական ակոսավոր հրազեն գործադրելը, առնվազն 5000 մետր հեռավորությունից, իսկ ողորկափող հրազենը՝ 500  մետրից: Երկնքով սավառնելիս եւս արգելված Է որսորդությամբ զբաղվել:
 Մի կողմ դնելով բոլոր օրենքներն ու որոշումները կարող եմ ասել ՝ որսորդությունից ստացած վառ տպավորությունները երբեք Էլ իրենց դիրքը չեն զիջի, եւ ավելի ուժգնությամբ դեռեւս կբարգավաճվեն, քանի որ արդեն մեծ թվով կանայք ցանկություն են հայտնում զբաղվել որսորդությամբ: 

Saturday, May 28, 2011

Սուրճը մեր կյանքում

Մեր առօրյայի անբաժան մասն Է կազմում աշխարհում ամենահայտնի ու ընդունելի ըմպելիքը՝ սուրճը: Դեռեւս անհիշելի ժամանակներից այս ըմպելիքը հայտնի Է եղել մարդկանց, սկզբնական շրջանում այն օգտագործել են եթովպացիների նախնիները՝  Օրոմոնները: Սուրճի զարգացման եւ տարածման ընթացքը  եղել Է վայրիվերումներով լի: Կար ժամանակ, որ Պրուսիայի թագավոր Ֆրիդիրխ մեծը հասարակ մարդկանց արգելում Էր սուրճ խմել: Նա օրենքի պահպանման համար վարձում Է սուրճի լրտեսներ, որոնք պատժի Էին ենթարկում հասարակ ծագում ունեցող սուրճ խմողներին:   
Սրճենում տեսակները բազմազան են,դրանք հասնում են մինչեւ 40_ի, բայց միայն 4_ն են օգտագործվում,իսկ այս 4 տեսակից առավել շատ օգտագործվում Է Արաբիկան,որին բաժին Է ընկնում սուրճի համաշխարհային արտադրանքի 70 տոկոսը, իսկ Ռոբուստային մոտ 30_ը: Մյուս երկուսը համեմատաբար քիչ օգտագործվող Լիբերիկան եւ Էքսկելսան են: 
  Աշխարհում ամենթանկ սուրճի տեսակ Է համարվում ճապոնական <<Կոպի Կուվակը>>_ը: Այս տեսակը ստանալու համար սուրճի հատիկները նախ կերցվում են արմավենաբնակ կզաքիսին, այնուհետեւ դրանք դուրս են բերվում կենդանու արտաթորանքից: Այս տեսակի 250 գրամն արժե 75 դոլլար: 
 Հետքրքրական Է նաեւ այն փաստը, որ հայ կանանցից բացի, տղամարդիկ Էլ են գնահատում սուրճի արժեքը ,իսկ դրա վառ ապացույցը կարող ենք համարել այն,որ առաջին անգամ հայ գործարարն Է  Ֆրանսիայի Մարսել քաղաքում բացել բացօթյա սրճարան: 
   Բացի սրանից կա նաեւ մեկ այլ առանձնահատկություն եւս՝  կապված սուրճի եւ հայերի հետ: Միայն մենք՝  հայերս ենք, այդ ըմպելիքին տվել coffee բառին արմատապես տարբեր անվանում: Կա կարծիք, որ դա կապված Է խմելու ժամանակ առաջացած ձայնի հետ: